Բաժիններ՝

Եմենի հութիները նոր հարձակում են իրականացրել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի տարածքում երկու ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռով թիրախավորել են Յաֆֆա քաղաքը: Բացի այդ, երկու անօդաչու թռչող սարքեր Ումմ ալ-Ռաշրաշ (Էյլաթ)  շրջանում թիրախավորել են երկու կարևոր թիրախ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խոսնակը նշել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ խուճապ առաջացնելով իսրայելցիների շրջանում։

Նա նաև ընգծել է, որ գործողություններն իրականացվել են՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։

Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին իսրայելական ուժերի կողմից մայրաքաղաք Սանային հարվածներ հասցնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 205-ի։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարբեր շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են լսվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռը։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացնում Իսրայելի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930