
Ընտրություններից հետո Մոլդովայի նախագահի կուսակցությունը կարող է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից հիմնադրված «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (ԳՀԿ) կարող է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում սեպտեմբերի 28-ի ընտրություններին հաջորդող մանդատների բաշխումից հետո։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ձայների 99.52%-ի հաշվարկից հետո։
ԳՀԿ-ն ստացել է ձայների 50.03%-ը, Հայրենասիրական դաշինքը՝ 24.26%-ը, «Այլընտրանք» եվրոպամետ կուսակցությունների դաշինքը ՝ 7.99%-ը, «Մեր կուսակցությունը»՝ 6.21%-ը, իսկ «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը՝ 5.63%-ը։
Այս տվյալների համաձայն՝ ԳՀԿ-ն կարող է ապահովել 55 մանդատ 101 տեղանոց խորհրդարանում, Հայրենասիրական դաշինքը՝ 26, «Այլընտրանք» եվրոպամետ կուսակցությունների դաշինքը ՝ 8, «Մեր կուսակցությունը»՝ 6, իսկ «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը՝ 6։
Իշխող կուսակցությունը կարող է այս մեծամասնությանը հասնել՝ վերաբաշխելով այն մրցակիցների ձայները, որոնք չեն անցել խորհրդարան։ Հատկանշական է, որ ընդդիմությունը հաղթեց ընտրություններում Մոլդովայի տարածքում, որտեղ ԳՀԿ-ն ստացավ ձայների 44.13%-ը, մինչդեռ խորհրդարան մտած ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացան 49.54%: Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ։