Բաժիններ՝

Չինաստանում մեկ շաբաթում չիկունգունյա տենդի 3153 դեպք է հայտնաբերվել

Չինաստանի բժիշկները չիկունգունյա վիրուսով վարակման 3 153 նոր դեպք են գրանցել հարավային Գուանդունի նահանգում։ Ինչպես հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, ախտահարվածները հայտնաբերվել են սեպտեմբերի 21-ից մինչև 27-ն իրականացված մոնիթորինգի միջոցով։ 

Դեպքերի ճնշող մեծամասնությունը (2 927) ախտորոշվել է Ցզյանմենի քաղաքային շրջանում։ Գուանդունի նահանգի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Կան Մինը հայտարարել է, որ ՉԺՀ-ում պետական ​​տոների (հոկտեմբերի 1-8) շրջանում բնակչության բարձր շարժունակությունը մեծացնում է մոծակների միջոցով փոխանցվող տենդի տարածման ռիսկը։ 

Վերջին շրջանում վիրուսը տարածող մոծակների ոչնչացման արշավից հետո հիվանդացության մակարդակը սկսել է նվազել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս