
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի քաղաքացիական աջակցության բազմամիլիոնանոց փաթեթ

Շվեդիան Ուկրաինային քաղաքացիական աջակցության նոր փաթեթի շրջանակներում կհատկացնի 1.145 միլիարդ կրոն (122 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Շվեդիայի կառավարության գրասենյակի հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջոցները կծախսվեն «Ուկրաինայի ամենաանհետաձգելի կարիքները բավարարելու» վրա։ Դրանք ներառում են էներգամատակարարման ապահովում, փախստականներին և անկախ լրատվամիջոցներին օգնություն, ականազերծում և առողջապահություն։ Դրանից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) կհատկացվի մարդասիրական օգնությանը։
Ստոկհոլմի կողմից Կիևին տրամադրվող քաղաքացիական օգնությունը, կանխատեսումների համաձայն, այս տարի կհասնի 9 միլիարդ կրոնի (958 միլիոն դոլար):