Նիկոլը «ֆուլ» նախընտրական «կոմպանիայի» մեջ է և ամբողջ բրիգադին կցել է այդ թեմային՝ ըստ ոլորտային բաժանվածության. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչքան էլ փորձում եմ շրջանցել ու հնարավորինս քիչ անդրադառնալ օրվա կառավարիչների կոլաբորացիոնիստական կեցվածքին ու վարքագծին, միևնույնն է՝ դժվար է առանցքային դետալների վրա աչք փակել կամ ուղղակի չբարձրաձայնել դրանց մասին։

Ակնհայտ է, որ Նիկոլը «ֆուլ» նախընտրական «կոմպանիայի» մեջ է և ամբողջ բրիգադին կցել է այդ թեմային՝ ըստ ոլորտային բաժանվածության։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ Նիկոլի շուրջ ձևավորված թիմն ու նրա ամենաակտիվ կողմնակիցներին սեկտանտից բացի դժվար է այլ կերպ բնորոշել։ Խոսքը կույր հավատարմության մասին է, որտեղ լիովին բացակայում է գաղափարական բազմազանությունն ու քննադատական մտածողությունը։

Այս քաղաքական ֆանատիկների համար անձի պաշտամունքը դարձել է կազմակերպիչ սկզբունք։ Նիկոլի յուրաքանչյուր խոսք ու քայլ ընկալվում է ոչ թե որպես քաղաքական գործչի գործողություն, այլ որպես անսխալ «ճշմարտություն»։ Ավելին՝ դրանք սկսում են անընդհատ թմբկահարվել տարբեր «խոսող գլուխների» կողմից, իսկ մոլուցքը հաճախ այն աստիճանի է հասնում, որ «Իրական Հայաստան» ցնդաբանության «դոզայի» տակ կրծքանշան են դարձրել ժեշտից պատրաստված ՀՀ մակետը։ Նրանց վարքագծի տրամաբանությունը հիշեցնում է կրոնական ֆանատիզմ․ Նիկոլի խոսքը ոչ թե քննարկվում է, այլ ընդունվում իբրև վերջնական ճշմարտություն։

Տեսեք՝ Նիկոլի իշխանության գալուց հետո նրա ամեն մի լուրջ վրիպում կամ հակասական հայտարարություն ներկայացվում էր որպես «մեսիջ», որը թիմի ներկայացուցիչները հարմարեցնում էին ըստ իրավիճակի։ Եթե նա մեկ օր ասում էր «հեղափոխությունը անշրջելի է», իսկ հաջորդ օրը խոսում էր նոր վտանգների մասին, թիմը մեկնաբանում էր դա իբրև խորամանկ քաղաքականություն։ Վիճահարույց հայտարարություններն ու լեզվական «լյապերը» քարոզչամեքենայի կողմից վերածվում են «աստվածաշնչյան ճշմարտությունների»։

Այն, ինչ նրանք այսօր անում են ՀՀ միջազգային վարկանիշի հետ, բացահայտ «լարած ռուբեր» են, որոնց ականազերծման համար տասնամյակներ են պետք։ Բրիտանա–թուրքական շահերի առաջնային օրակարգը սպասարկող այս «վարձկանները» ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը վերածվի անարյուն ու ստերջացված մի անատոմիական սուբյեկտի, որտեղ պարզապես կապրի բնակչություն, այլ ոչ թե արժեքներ կրող ազգ։ Պետք է փաստել, որ այսօր դրա բոլոր պայմաններն առկա են։

Սեկտանտիզմի դրսևորման մեկ դրվագ․ օրերս սրանք հայտարարեցին, որ շրջանառության մեջ են դրել «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագիծը, ըստ որի՝ հունվարի 27-ը ՀՀ-ում պետք է սահմանվի բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակի օր։

Այստեղ կարևոր են մի քանի հանգամանքներ․ նախ՝ այս նախագիծը շրջանառության մեջ են դնում զոհվածի ծնողի ձեռամբ՝ անկախ նրա քաղաքականապես օգտագործվելու նպատակահարմարության փաստի։ Եվ երկրորդ՝ դա արվում է հունվարի 27-ին, այսինքն՝ Բանակի օրվա նախօրեին, այս կերպ բանակը կրկին մղելով վերջին պլան։

Իսկ եթե մեր հարգարժան հայրենակիցները չգիտեն, ասեմ՝ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է։ Սա բնավ պատահական չէ։

Ախ, այդ բրիտանացի «գիտնականները»…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930