
ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Միչիգանի նահանգում առնվազն չորս է մարդ զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Այս մասին հայտնել է Գրանդ Բլանկ քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին։
«Մենք ևս երկու մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվն այժմ հասել է չորսի», – ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
Ռեյնին հավելել է, որ հանցագործը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, սպանվել է իրավապահ մարմինների կողմից հրաձգության սկսվելուց ութ րոպե անց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես նպատակային հարձակում Միացյալ Նահանգներում քրիստոնյաների վրա: