Բացահայտվել է Ուկրաինայի դաշնակիցների «չխաղարկված խաղաքարտը» Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի դաշնակիցները դեռ մեկ չխաղարկված խաղաքարտ ունեն՝ սառեցված ռուսական ակտիվները, որոնք նրանք ներկայումս չափազանց դժկամությամբ են օգտագործում: Սա բրիտանական The Telegraph թերթի գնահատականն է։

«Արևմուտքը պահում է սառեցված ռուսական ակտիվները՝ մոտավորապես 230 միլիարդ եվրոյի չափով, որոնք կարող են օգտագործվել կամ ուղղակիորեն Ուկրաինայի ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար, կամ որպես զենք գնելու վարկի գրավ»,- նշվում է տեքստում։

Հեղինակների կարծիքով՝ ժամանակն է, որ Կիևին տրամադրվի «ֆինանսական զենք», որը կարող է վճռորոշ լինել։

Տեսանյութեր

Լրահոս