Բաժիններ՝

Թալիբները գերությունից ազատել են ԱՄՆ-ի քաղաքացու

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ թալիբներն ազատ են արձակել Միացյալ Նահանգների քաղաքացի Ամիր Ամիրիին, որն Աֆղանստանում բանտարկված էր 2024 թվականի դեկտեմբերից։ 

«Այսօր մենք տանը ողջունում ենք Ամիր Ամիրիին, ամերիկացուն, որն անարդարացիորեն ձերբակալվել էր Աֆղանստանում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կատարին ազատ արձակման գործում ցուցաբերած օգնության համար։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ մենք կանգ չենք առնի, մինչև որ արտասահմանում անարդարացիորեն ձերբակալված բոլոր ամերիկացիները չվերադառնան տուն»,-գրել է Ռուբիոն սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ Աֆղանստանի ԱԳ նախարարությունը հաղորդել է նախորդ օրը երեկոյան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ամիր Խան Մութաքին հանդիպել է  ձերբակալվածների հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Բոլերի գլխավորած պատվիրակության հետ։

Բոլերը ողջունել է ԱՄՆ-ի քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ թալիբների որոշումը և Աֆղանստանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցությունները բնութագրել է որպես կառուցողական։ Ինչպես հաղորդում է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը, նա երկխոսությունը շարունակելու հույս է հայտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930