Վիրավորներից մեկը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է:
Ես ու քաղաքս. Ռուբեն Մխիթարյան. #Պատմություն_6
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Հայտնում են Ոստիկանությունից:
Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա և 2249 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.40 դրամ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության հերթական դեպքին։
Փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հայոց հայրապետը Սբ. Պատարագին բացի քահանայական և եպիսկոպոսական զգեստավորումից, որպես հավելյալ զգեստի մաս, կրում է նաև կոնքեռը, որը կախվում է հայրապետի գոտուց:
Երբեմն ծնողները տեսնում են իրենց զավակների սխալներն ու ոչինչ չեն ասում: Երեխաները մտածում են, թե միշտ ճիշտ են: Այդ ամենի պատճառով հետագայում ունենալու են բարդություններ: Ծնողի պարտականությունն է՝ օգնել երեխային ճիշտ ճանապարհ ընտրել՝ ոչ թե պատժելով, այլ սեփական օրինակով, բացատրելով՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ:
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։
«Եթե այդ տուգանային միավորներն ընդունվել էին այն բանի համար, որ մարդիկ երթևեկության մեջ խախտումներ չանեին, և դա լիներ զսպող մեխանիզմ, իրենք պարզապես կարող էին նման որոշում չընդունել, և վերջ։ Անհասկանալի է՝ 9 միավորից դարձնել 13 միավոր, գուցե վաղն էլ 13-ի համար բողոքեն, այդ դեպքում կդարձնե՞ն 20 միավոր»,- նկատեց Տիգրան Քեյանը։
Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր գազի ոտնակը, ինչի հետևանքով խլացուցիչից կրակ էր դուրս գալիս՝ ուղեկցվելով բարձր ձայնով։
Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
«ՎԱԶԳԵՆ. ՎԵՐՋԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԸ» ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41.124-ով կամ 5.8 %-ով:
Փրկարարները գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։
Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչն այն դարձնում է սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։