Փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ պես անարժանը գնեց Հովհաննես Թումանյանի բնակարանը և տվեց հայ համայնքին ու հայոց եկեղեցուն․ Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր գործով հերթական դատական նիստից հետո դիմելով ներկաներին՝ հիշեցնելով , որ այսօր փետրվարի 19-ն է ՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ինչի առթիվ շնորհավորեց Թումանյանի քառատողով․ ««Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…»
Ես փառք եմ տալիս Աստծուն, որ նա արժանացրեց ՝ ինձ պես անարժանը գնեց Հովհաննես Թումանյանի բնակարանը և տվեց հայ համայնքին և հայոց եկեղեցուն։Թող Հովհաննես Թումանյանի բարեխոսությամբ, Աստված նա բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ և հոգևորականներ՝ ազգիս հայոց»։



