Երևանում սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Երևանում Թումանյան փողոցում գտնվող սննդի կետերից մեկի նկուղային հարկում (մոտ 60 քմ) փետրվարի 19-ին ժամը 03։17-ին հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:42-ին, մարվել՝ 04:09-ին:
Այրվել են կախովի առաստաղը, 2 սառնարան, 1 օդորակիչ, 1 դուռ և էլեկտրական լարեր։



