ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։
«Եթե այդ տուգանային միավորներն ընդունվել էին այն բանի համար, որ մարդիկ երթևեկության մեջ խախտումներ չանեին, և դա լիներ զսպող մեխանիզմ, իրենք պարզապես կարող էին նման որոշում չընդունել, և վերջ։ Անհասկանալի է՝ 9 միավորից դարձնել 13 միավոր, գուցե վաղն էլ 13-ի համար բողոքեն, այդ դեպքում կդարձնե՞ն 20 միավոր»,- նկատեց Տիգրան Քեյանը։
Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր գազի ոտնակը, ինչի հետևանքով խլացուցիչից կրակ էր դուրս գալիս՝ ուղեկցվելով բարձր ձայնով։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
«ՎԱԶԳԵՆ. ՎԵՐՋԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԸ» ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41.124-ով կամ 5.8 %-ով:
Փրկարարները գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։
Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչն այն դարձնում է սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ վետերանների միության շենքում բացվեց լեգենդար զորավար Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանը: Այս մասին հայտնում են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամից։
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։
Կասկադի վերակառուցումը կավարտվի 5 տարիների ընթացքում
Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Փետրվարի 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին։ Այս մասին Մարտական փառքի կենտրոնի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Ես գիտեմ, որ նման կացության մեջ հայտնված մարդկանց նկատմամաբ անտարբեր չենք լինելու, օգնելու ենք ամեն իսկ հնարավորության դեպքում: Բայց այս ամենը անհատական մակարդակում լուծելի չէ: Համակարգային մոտեցում է պետք: Պետք է արձանագրել, որ արցախցիների սոցիալ-հոգեբանական իրավիճակը վատթարանում է օրեցօր, իսկ առաջարկվող լուծումները միայն ու միայն հակադարձում են այս խնդիրներին:
Պանակեն եպիսկոպոսական կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Այն լանջախաչի նման պատվանշան է, որ կրում են շղթայով:
Իշխանությունները ժողովրդի գլխին ինչ խաղ ասես՝ խաղում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, անում ենք, որ կաշառք չվերցնենք։ Տրանսպորտը թանկացնում են, հարկերը բարձրացնում են, ամեն ինչ թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։
2025 թվականի հունվարին Թուրքիան օտարերկրյա այցելուների թվում արձանագրել է 6.06% աճ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սառցադաշտաբան Մաուրի Պելտոն, վերլուծելով ՆԱՍԱ-ի արբանյակային պատկերները, հայտնել է, որ Էվերեստի ձյան գիծը 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը բարձրացել է 150 մետրով: Սա վկայում է կլիմայի տաքացման և ձյան ծածկույթի նվազման մասին:Այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ պատճառն ավելի չոր ու տաք ձմեռն է, ինչպես նաև ինտենսիվ գոլորշիացումը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի նորաստեղծ «Արցախ» նվագախմբին պետք են երաժիշտներ