«Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին. ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք». Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին

Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնց Ամերիկայի նախագահը հատուկ անդրադարձավ:

«Այս առաջնորդները շատ առատաձեռն են եղել գումարի հարցում: Միացյալ Նահանգները ևս: Բայց գիտե՞ք ինչ կա, աշխարհում խաղաղությունից ավելի կարևոր բան չկա և աշխարհում խաղաղությունից ավելի էժան բան չկա: Երբ պատերազմում եք, հարյուր անգամ ավելի են ծախսում»,- իր ելույթում ընդգծել է նախագահ Թրամփը՝ շարունակելով,- Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին: Կարծում եք, հե՞շտ էր: Չէ, հեշտ չէր: Նրանք երկուսն էլ դժվար մարդիկ էին, լավ մարդիկ են, բայց դժվար: Երբ Օվալաձև գրասենյակում էին, ամեն մեկը սենյակի հակառակ ծայրում էր:

Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այնքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի: Մեկ ժամ հետո արդեն կողք-կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին: Եվ հիմա խաղաղություն ունենք այս երկու կարևոր երկրների միջև: Ես երբեք չեմ մոռանա դա: Կարող եք հպարտանալ ինքներդ ձեզանով: Դա հրաշալի տեսարան էր: 32 տարի»:

Տեսանյութեր

Լրահոս