Խոշոր ավտովթար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց
Փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 32-ամյա Արեն Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։




