Տրանսպորտային միջոցի գրանցման արժեքը Վրաստանում սկսվում է 145 լարիից և հասնում մինչև 200 լարիի. սա այն դեպքում, եթե սովորական համարանիշ է, իսկ այլ՝ հատուկ համարանիշի դեպքում գինը բարձրանում է։
Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Այս օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր ձնահյուսքի հետևանքով զինծառայողի մահվան դեպքը:
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ուզբեկստանի իրավապահների կողմից
Ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 32–ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության և ևս երեք անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Նիկոլա Անելկան Հայաստան է ժամանել հունվարի 18-ին։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավետեց՝ թարմացնում է իր տարբերանշանը:
Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ես մեր երգիչ-երգչուհիների, հայտնիների շրջանում մշտապես շատ ընկերներ եմ ունեցել և ունեմ, մեր ընկերությունը հենված է եղել ու կա փոխադարձ հարգանքի, սիրո, ընդհանուր ընկերների, պատմությունների, համագործակցության, անցած ճանապարհի և ազնվության վրա:
Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։
Հունվարի 16-ին «Радио Sputnik» ընկերությունը հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Sputnik Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Радио Sputnik»–ի խմբագրական քաղաքականությանը»։ Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից:
«Այս իշխանությունից որևէ սպասելիք չունեմ. էս տգետներից, էս փնթիներից»,- ասուլիսի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նախաքննական, դատաքննական, ինչպես նաև դրանց զուգահեռ գործընթացներին անդրադառնալով՝ նշեց հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
Այդ նիստը վերածվել էր արտակարգ դատարանի. փաստաբանը՝ Ազատի կացարանի գործով պաշտոնական վարկածի մասին
Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
Մոտավորապես 1000 բեռնատար ավտոմեքենաներ «Վերին Լարս» մաքսային անցակետում սպասում են ռուս-վրացական սահմանն անցնելուն: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը արդեն ունի Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։
Շեշտվում է, որ խնդիրները, որոնք սահմանված են տնօրենի զարգացման ծրագրով և Մատենադարանի կանոնադրությամբ, թույլ չեն տալիս ներգրավվել ոչ պրոֆեսիոնալ և մտավոր դասին անհարիր քննարկումների մեջ:
Ազատ գյուղի զինկացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով զարգացումները՝ ՈւՂԻՂ
«Որևէ սկանդալ չի հասունանում, հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը՝ իր ողջ աշխատակազմով, գնահատված գույքով ու սարքավորումներով, տեղափոխվի նոր տարածք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնի չգործելու մասին հարցին։
ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանվածներին տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ
Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն փաստացի չի իրականացվել:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով դատական նիստը: Այս գործով առաջին նիստը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 9-ին: Քննարկվել էին մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության՝ պաշտպանական կողմի միջնորդությունները: Դատարանը որոշել էր նրանց կալանքի ժամկետը երկարացնել ևս 3 ամսով:
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ այնտեղ տեղի է ունեցել մագիստրոսական թեզերի պաշտպանություն։