Բաժիններ՝

Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ապրիլի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, «Պրինց» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։ Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս