Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր

ՌԴ նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիսին, մահացած են գտել Մոսկվայի կենտրոնի բնակարանում։ Տեղությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

«47-ամյա Դենիս Ստեպանկովի մարմինը նախօրեին գտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում։ Նախնական տվյալներով՝ մահը քրեական բնույթ չի կրում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ փաստի առթիվ իրավապահները ստուգում են անցկացնում։

Վալենտին Ստեպանկովը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1991-1993 թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930