Թուրքիայում կենսաթոշակառուների թիվն աճել է, աշխատող քաղաքացիներինը՝ նվազել

2002թ. Թուրքիայում մեկ թոշակառուին բաժին էր ընկնում երկու աշխատող քաղաքացի։ Այժմ իրավիճակն այլ է։ Փորձագետների գնահատմամբ՝ սարսափելի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2002թ. մեկ կենսաթոշակառուի համար 2.08 աշխատող կար, 2022թ.՝ արդեն 1.95, իսկ 2023թ. ՝ 1.67։

Աղբյուրը հիշեցնում է, որ զարգացող տնտեսությունները սովորաբար մեկ տարեց քաղաքացու դիմաց ունենում են 3-4 աշխատող քաղաքացի:

Թուրքիան կենսաթոշակային ապահովության գործակցով արդեն հասել Է Գերմանիային, որը մնում է համաեվրոպական տնտեսության լոկոմոտիվը։ 2023 թվականին Թուրքիայում կենսաթոշակ է ստացել 15.2 մլն մարդ, այն դեպքում, երբ աշխատող քաղաքացիների թիվը 25.3 միլիոն է։ Եվ սա էլ այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը 85 միլիոն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930