Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930