Բաժիններ՝

25-ամյա երկու երիտասարդների մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Ապրիլի 2-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 25-ամյա երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ 25-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 1,63 գրամ դեղնականաչավուն զանգված և 2,2 գրամ նույն զանգվածով լցված կաթուցիչ։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930