Բաժիններ՝

Պարզվել է՝ բերման ենթարկված Վարազդատ Հ.-ն նաև հետախուզման մեջ էր

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Երևան քաղաքի Վանթյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա Վարազդատ Հ.-ին:

Բաժնում պարզվել է, որ նա 2023 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս