Բաժիններ՝

Վթարից մահացած Հելենի մարմինը չեն կարողանում տեղափոխել Արցախ. հարազատները ԿԽՄԿ են դիմել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի -Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ է ստացել նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։

Աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ չնայած դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանությանը, բայց աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։

«Կարմիր խաչից ասում են՝ աշխատում ենք, աշխատում է նաև Արցախի իշխանությունը։ Ես դեռ երկու օր կհամբերեմ, ինձ ասել են` ուրբաթ։ Եթե հնարավոր չեղավ տեղափոխումը, այլ անհնարին ճանապարհներ կգտնեմ, մինչև վերջ կպայքարեմ, բայց երեխայիս իր ընտանիքի մոտ կհասցնեմ»,- հավելել է նա։

Հելենի մայրը ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրը՝ արցախյան պատերազմների մասնակից։ Հելենն ունի իրենից մեծ քույր և եղբայր։ Քույրը հաշմանդամ է, Հելենի մահվան լուրն իմանալուց առողջական վիճակը կտրուկ վատացել է, հիվանդանոց է տեղափոխվել։

«Հելենը գերազանցությամբ էր սովորել դպրոցում, գերազանցությամբ էր սովորում նաև համալսարանում, անգամ դասընթացներ էր անցկացնում։ Ոսկու կտոր էր, նպատակներով լի ու ուրախ աղջիկ։ Չէր կարողանում Արցախ վերադառնալ, որոշել էր պատմական հայրենիքը տեսնել»,- ասել է Մուշեղ Սաֆարյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս