«Կարծես հիշողությունիցս ջնջվել է հարվածի պահը, քնած եմ եղել, թե՝ ոչ»․ 11 մարդու կյանք խլած վթարից տուժած. news.am
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով վիրավորված Լիլիթ Ղուկասովան միայնակ էր մեկնել Արեւմտյան Հայաստան։ Երեւանից նրանք շարժվել էին օգոստոսի 11-ի լուսաբացին։
«Վերադառնալիս՝ սահմանի մոտ փոխեցինք մեքենան, արդեն հայ վարորդ եկավ, այն ժամանակ քուրդ էր, Բավրայում ստուգումները անցանք, բայց դրանից հետո ոչինչ չեմ կարողանում հիշել։ Հիշում եմ, որ ավտոբուսի վերջին հատվածում էի նստել, կողքիս արվածս գնումներն էին։ Բայց հարվածից ոչինչ չեմ հիշում, չեմ հիշում՝ քնած եմ եղել, թե՝ ոչ, կարծես հիշողությունիցս ջնջվել է հարվածի պահը»,- news.am-ի հետ զրույցում ասաց նա։