Թուրքիայի որոշ լողափերում ջրահեղձության դեպքերի աճի պատճառով լողալն արգելվել է

Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափին գտնվող Սինոփ նահանգի որոշ լողափերում, մուտքի արգելանք է կիրառվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Սինոփի նահանգային իշխանության կողմից լողալն արգելվել է՝ հաշվի առնելով ծովում ընդերքի ճեղքման և ստորգետնյա հոսանքների, ինտենսիվ քամիների, օդերևութաբանական տվյալների և ջրահեղձության աճող դեպքերի հանգամանքները։

Նշենք, որ հուլիսի 31-ին Սինոփի «Հեյամոլա Սահիլ» կոչվող լողափում խեղդվել է 4 հոգուց բաղկացած մի ընտանիք, իսկ ավելի ուշ նույն նահանգի «Ալիման» կոչվող վայրում ևս 2 երիտասարդ՝ 21 և 28 տարեկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031