
62-ամյա Հակոբ Ե.-ն ձերբակալվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Տարոնցու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 62-ամյա Հակոբ Ե.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: