«Պետք է ընդունենք, որ գուցե ցավոտ է, բայց մեր ազգը նյութապաշտ է: Վախի գործոնը, որ մինչև հիմա գործում է: Մեզ միշտ թվացել է, որ սթրեսային իրավիճակները մարդկանց միջից կհանեն վախերը, բայց այն դեռ կա: Մյուս պատճառը շանտաժն է, որը հիմա ակնհայտորեն կարող է լինել: Մեկն ասում է՝ եղբորդ աշխատանքը կկորի, մյուսը մեկ այլ բան է ասում…»,- շարունակեց տիկինը, ապա ներկայացրեց դրա հոգեբանական բացատրության իր տարբերակը: Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո մարդիկ դեռ չեն կարողացել հաղթահարել սթրեսն ու դեպրեսիան, ինչի արդյունքում էլ հայտնվել են անորոշության մեջ:
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովը: Համաժողովը հաստատեց 31 հոգանոց Արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինը՝ Արհկոմիտեն:
Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Տեսակետներ կան, որ ինքը՝ Փաշինյանը, ևս դեմ չէ գնալ արտահերթի՝ հաշվի առնելով սպասվող բազմաթիվ խրթին հարցերը լուծելու համար լեգիտիմության անհրաժեշտությունը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ այլ հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Փա՛ռք Աստծո, որ կաք. երկքաղաքացին՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով:
ՀՀ պետական եկամուտների և քննչական կոմիտեներին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում, պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ:
Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс Расписание» ծառայությանը, գրում է, որ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան պատճառով 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը` չեղարկվել։
«Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողջությամբ մգացված էին թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 37-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 20-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտայի» սրահից գողացել են բջջային հեռախոսը:
Բարսելոնայում (Իսպանիա) ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» 48-ամյա Լևան Դադեշքելիանիին (քրեական շրջանակներում հայտնի է որպես Լևան Սվան) և նրա 25 հանցակցի: Այս մասին հայտնում է Prime Crime-ը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։
Կատարվում է քննություն:
Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։
Նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։