Բաժիններ՝

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։

Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի եւ ինտեգրման հետ կապված հարցեր։

Բուժառուներն ուշադրության եւ սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալություն են հայտնել Բելգիայում ՀՀ դեսպանությանը, հիվանդանոցի անձնակազմին, որտեղ բուժում են ստացել, ինչպես նաեւ Բելգիայի հայ համայնքին։ Երիտասարդները խոսել են իրենց հայրենի տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկության մասին։ Դեսպան Բալայանն իր հերթին հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը գործադրվում են միջազգային իրավունքի եւ պաշպտանության հովանու ներքո արցախցիների վերադարձն ու բնականոն, արժանապատիվ կյանքն ապահովելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930