
Սյունիքի մարզում ՀՀ ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզում նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: