Բաժիններ՝

ԵՊՀ Արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը չցանկացավ վերընտրվել, նա փոխարինող ունի

Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովը: Համաժողովը հաստատեց 31 հոգանոց Արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինը՝ Արհկոմիտեն: Համաժողովից հետո տեղի ունեցավ նորընտիր Արհկոմիտեի անդրանիկ նիստը, որը հրավիրվել էր օրակարգային մեկ՝ կազմակերպության նախագահ ընտրելու հարցով:

Նիստի նախագահողը առաջարկեց գործող նախագահ Արմեն Ավետիսյանի թեկնածությունը: Արմեն Ավետիսյանը ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ ամիսներ առաջ ընտրվել է Հայաստանի բուհերի արհմիության նախագահ, և այլևս անհնար է համատեղել երկու աշխատանքները: Այնուհետև նախագահողը առաջարկեց ԵՊՀ արհմիության նախագահի տեղակալ Էդգար Չախոյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ Արհկոմիտեն Էդգար Չախոյանին միաձայն 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930