
«Ճվճվ Արո»-ի՝ քրեական պատմություններով հարուստ որդու թանկարժեք BMW-ն տեղափոխվեց հատուկ տարածք

Նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները Հերացի փողոցում նկատել են, որ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտում BMW մակնիշի ավտոմեքենա կա, գրում է Shamshyan.com-ը:
Տեղում պարեկները մոտեցել են նշված ավտոմեքենային, որպեսզի վարորդին հորդորեն՝ որպես նախազգուշացում, դրսևորելով բարի կամք, մեքենան նշված վայրից հեռացնի:
Պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են քրեական պատմություններով հայտնի, «Ճվճվ Արո»-ի որդիներից Սերժ Վարդանյանին՝ «Սերժուլիկ» մականվամբ, ով հայտնել է, որ ինքը պարզապես ավտոմեքենայի մեջ ուղևոր է և չգիտի թե վարորդը ուր գնաց:
Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողջությամբ մգացված էին թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: