
Մոսկվայի օդանավակայաններում 12 չվերթ Է չեղարկվել

ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс Расписание» ծառայությանը, գրում է, որ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան պատճառով 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը՝ չեղարկվել։
Երևանի ժամանակով 9։37-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 8 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ըստ կանխատեսումների` այսօր Մոսկվայում ամպամած եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը կհասնի -5 աստիճանի։