Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումի Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Անիպեմզայի վարչական շենքում հունվարի 25-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:
Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։
Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
Փակ է Վարդենյաց լեռնանցքը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Գևորգյանն ու Կարեն Սարդարյան:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Խուզարկությամբ 24-ամյա ոսկեվազցու մոտ հայտնաբերվել են 27 գրամ մարիխուանայով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Կատարվում է քննություն:
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով:
Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին եւս մեկ անգամ հիշեցնում են՝ այսօր գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ գինին Աստծո կողմից տրված պարգև է և ուրախության իսկական աղբյուր: Ինչպես նշում է Daily Mail-ը, նա այս մասին ասել է Վատիկանում իտալացի գինեգործների հետ հանդիպմանը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Կատարվում է նախաքննություն:
Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ):
Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով։
Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել է անդրազգային հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ։
Կլիմայի փոփոխությամբ, հակամարտություններով, տեղահանություններով, համաճարակներով պայմանավորված ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով աշխարհում կրթությունից դուրս է մնում մոտ 250 մլն երեխա և օրեցօր այդ թիվն աճում է։
Հունվարի 24-ի ցերեկը, 27-ին հանրապետության ողջ տարածքում, 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
«Ե՛վ պարեկները, և՛ փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր։ Այժմ ձիերի սեփականատերը գտնվել է։ Մեր ծառայողներն օգնել են տիրոջը կենդանուն բարձել մեքենայում և տեղափոխել դեպքի վայրից»,– նշեց Սարգսյանը։
ՄՏՍ ԲԲԸ–ն Հայաստանում իր դուստր ընկերության` «ՄՏՍ Հայաստանի» բոլոր բաժնետոմսերը (100%) վաճառել է կիպրական Fedilco Group Limited ընկերությանը։ Այս մասին ասվում է ՄՏՍ–ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։