Անիպեմզայի վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են փաստաթղթեր և համակարգիչներ
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Անիպեմզայի վարչական շենքում հունվարի 25-ի առավոտյան հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի բռնկման սկզբնակետը եղել է շենքի 2-րդ հարկի չշահագործվող հատվածը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անիպեմզայի վարչական ղեկավար Վարազդատ Պողոսյանը տեղեկացրեց՝ այս պահին հրդեհը մարված է, կրած վնասը՝ մեծ:
«Վարչական տարածքի ամբողջ փաստաթղթերը, համակարգիչներն այրվել են, նաև՝ հարակից բնակարանը: Ճիշտ է, խոշորացման ժամանակ արխիվացվել են փաստաթղթերը, բայց ուրիշ շատ կարևոր փաստաթղթեր էլ կային գյուղին վերաբերող, որոնք այրվել են»,- ընդգծեց նա: