
Գինին Աստծո կողմից տրված պարգև. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ գինին Աստծո կողմից տրված պարգև է և ուրախության իսկական աղբյուր: Ինչպես նշում է Daily Mail-ը, նա այս մասին ասել է Վատիկանում իտալացի գինեգործների հետ հանդիպմանը:
«Գինին, հողը, գյուղատնտեսական հմտությունները և ձեռներեցությունը Աստծո պարգևներ են. Արարիչը դրանք վստահել է մեզ, որովհետև մեր զգայունությամբ և ազնվությամբ մենք դրանք դարձնում ենք ուրախության իսկական աղբյուր», – ասել է պոնտիֆիկոսը:
Բայց նա շտապել է գինեգործներին ասել, որ նրանք պետք է մտածեն իրենց աշխատանքից բխող «բարոյական և էթիկական պարտականությունների» մասին:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդը գինեգործներին ասել է, որ նրանք պետք է արդար վերաբերվեն իրենց աշխատողներին, ապահովեն մաքուր միջավայր և խրախուսեն խմելու առողջ սովորությունները: