
Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով

Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սիրելի երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: