Բաժիններ՝

Երևանում հրկիզել են հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել  թիվ 8  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանիանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի  պարեկներ Ռոման Գևորգյանն ու Կարեն Սարդարյան:

Պարզվել է հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը՝  ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի  բնակիչ  Արիաննա Հովսեփյանն ու քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, կան կասկածներ որ ավտոմեքենան որը պատկանում է  հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին միտումնավոր հրկիզել են։Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031