Բաժիններ՝

Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է

Սարավան-«Զանգեր» հատվածում սաստիկ ձյուն և բուք է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ճանապարհը սպասարկող կազմակերպության տեխնիկան աշխատում նշված հատվածում։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031