Երկհարկանի հսկա շինությունը համալրված է եվրոպական ստանդարտին համապատասխան սարքավորումներով և տարատեսակ հարմարություններով: Սրահի ներսում առանձնացված խանութները գնորդին առաջարկում են համաշխարհային բրենդների վերջին հավաքածուների նմուշները:
«Արզաքանցյանը մտածում է, թե հարուստ է, կարող է խաչմերուկը կտրի-անցնի, մարդկանց վրա քշի: Ոչ թե շոու, ընենց կոնցերտ կկազմակերպենք որ…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են եղել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ն ուսումնասիրող հանձնաժողովում, նշել են, որ իրենք նախարարից հանձնարարական չունեն, և մինչև հրահանգ չլինի, իրենք չեն կարող ինչ-որ բան անել:
Մեր ընտանիքում երեք հաշմանդամ մարդ կա, որոնց առողջական վիճակը գնալով ավելի է վատանում էս խոնավ ու թաց պայմաններից: Ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե` կենդանիներ»:
Մեռած վիճակ: Ես էլ չեմ պատկերացնում` ի՞նչ ա լինելու: Ոչի՞նչ, որ ամուսնուս տանելու են Կոշ: Տեղս չեմ գտնում: Ես դեռ շոկի մեջ եմ: Ես դեռ չեմ պատկերացնում` ամուսինս նստելու ա, չի նստելու:
Լիբանանում ՀՀ դեսանատունը հաստատել է ահաբեկչության արդյունքում Ժորժետա Սարգսյանի զոհվելու վերաբերյալ տարածված լուրերը:
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր սկսվեցին նոտարի թեկնածուների որակավորման քննությունները, որոնց մասնակցում են նոտարի 52 հավակնորդներ:
«Պայքարն, ինձ թվում է՝ իմիտացիա է, ձև է: Աշխատել է պետք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական բացման արարողությունից հետո այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ:
Իրավաբանը նշում է, ՓՀԷԿ-ի ներկայացրած աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և անհապաղ չեղյալ պետք է համարվի տրված դրական եզրակացությունը:
«Դեռևս վաղ է խոսել այն նոտարիատի մասին, որը մենք պատկերացնում ենք, այդ ամբողջը պետք է թղթին տրվի, հետո կյանքի կոչվի: Չեմ կարող ասել ո՞ր փուլում է գտնվում, բայց ընթացքի մեջ է այդ ամբողջը»,- ասել է նա:
Ըստ Արմեն Պողոսյանի` քաղաքում կառուցվել են բազմաթիվ շինություններ, որոնք քաղաքը տգեղացնում են: «Գրողների միության կողքը բուտկա է կառուցվում: Կառուցողը գրողների միությունն է: Ես դա անվանում եմ ոչ թե տաղավար, այլ բուտկա»,- նշեց Արմեն Պողոսյանը: Ըստ նրա`այդ տաղավարը կառուցելու թույլտվությունը ստորագրողը «հանցագործ է բառի բուն իմաստով»:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսում` խոսելով օդի աղտոտվածության մասին, ասաց, թե Հայասանում օդի աղտոտվածության 90 տոկոսը պայմանավորված է տրանսպորտով, քանի որ արդեն վաղուց փակվել են այն բոլոր գործարանները, որոնք օդի աղտոտվածության պատճառ էին դառնում:
Կան դատապարտյալներ, ովքեր ցանկանում են որևէ մասնագիտություն ձեռք բերել և իրենց պատիժը կրելուց հետո քաղաքացիական կյանքում աշխատել այդ մասնագիտությամբ: Հիմնադրամը գումարներ է տրամադրել ուսումնական հաստատություններին, որպեսզի համապատասխան մասնագետի ղեկավարությամբ դատապարտյալները ձեռք բերեն որևէ մասնագիտություն:
Այսօր` հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Մեծամորի բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք:
Կառավարության հոկտեմբերի 18-ին ընդունած որոշմամբ համաձայնություն է տրվել օտարել Դավթաշեն, Եղնիկ, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն համայնքների սեփականություն հանդիսացող հողերը: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 14 ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100.000 դրամ, չի կարող իրատեսական լինել:
Մասնավորապես առաքվող ծրարները տեղ են հասնում ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Շատ դեպքերում «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
Երևանի Զաքյան փողոցում սպանության գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում հրապարակվեց մեղադրող, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի որոշումը ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Սպառողները նաև բողոքել են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս նաև սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից:
Կարեն և Սամվել Կարապետյանները, ովքեր տարիներ շարունակ իրենց ուշադրության կենտրոնում են պահել միջազգային տարբեր մրցաշարերում հաջողություններ արձանագրած մարզիկներին, նախքան Օլիմպիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին, ինչի մասին պատշաճ կարգով իրազեկվել է: Բրոնզե մեդալակիներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեցին 15 հազարական դոլարին համարժեք դրամով, իսկ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը` 25 հազար դոլարին համարժեք դրամով:
«Սա ես դիտում եմ որպես խայտառակ ոտնձգություն ոչ միայն իմ, այլև ազատ մամուլի նկատմամբ: Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարցրացնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել մեր դատաիրավական համակարգում կատարվող կամայականությաններին և ապօրինություններին վերջ դնելու նպատակով»:
ՀՀ Սահմանադրական դատարանում անհատական դիմումների ինստիտուտի ներմուծումը որոշ առումով կարելի է գնահատել նույնիսկ որպես հեղափոխական: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Հա՜, Մոսկվայում քրեական հեղինակությամբ բարեկամաներ ունեմ, որոնց հետ տալիս առնում եմ, սաղի հետ էլ մոտիկ եմ։ Բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանը մանրամասնելով, թե ինչպես են ոստիկանները զինաթափել իր թիկնազորին:
Երևանյան վաճառակետերում վաճառքի է հանվել Հայաստանի օդը`«Օդ Հայաստանի» մակնշմամբ: Այն վաճառվում է պահածոյի թիթեղյա տուփերով: Քաշը, ինչպես նշված է տուփի վրա` 1 խորը շունչ, իսկ 1 տուփի գինը 1600 դրամ է: Տուփի վրա գրված է նաև կիրառման ձևը, այն է` «կիրառել կանոնավոր կերպով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում, և 2` կարոտախտի ախտորոշման դեպքում»:
Այդ ո՞ր օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Գ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: