
Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը հիմնանորոգում են

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում այս տարվա մայիս ամսից իրականացվում են Վերն Գետաշեն-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել տարվա վերջին: Մինչ ճանապարհահատվածի նորոգումը, Վերին Գետաշենում իրականացվել է նաև խմելու ջրի ներքին ցանցի շուրջ 4 կմ հատվածի նորոգում: Խմելու ջրագծերի ներքին ցանցի փոխման համար համայնքի բյուջեից հատկացվել է 18 մլն դրամ գումար, իսկ Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային նշանակության 18 կմ երկարության ճանապարհների հիմնանորոգման համար Համաշխարհային բանկի միջոցներից հատկացվել է 1 մլրդ 99 մլն դրամ գումար:
Վերին Գետաշենի գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհաատվածը լուրջ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման գործում: Նշված ճանապարհահատվածը վերջին անգամ, ըստ բնակիչների՝ նորոգվել էր 30 տարի առաջ: