Բաժիններ՝

«Մոս» հյուրանոցի տնօրենը մարմնավաճառուհիներին սենյակներ է տրամադրել 6 ժամը 5000 դրամով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Էդիկ Ենոքյանի գործի դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվականը»:

58-ամյա Էդիկ Ենոքյանը Երևան-Սևան մայրուղու 40-րդ կմ հատվածում գտնվող «Մոս» հյուրանոցի տնօրենն է:

2013 թվականի ապրիլի 29-ին Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում, որ 2013 թվականի փետրվարից մինչև ապրիլ մարմնավաճառություն կատարելու նպատակով տարբեր հաճախորդների հետ այցելել է «Մոս» հյուրանոց, որի աշխատողներն ամեն անգամ իրեն տրամադրել են առանձին սենյակներ: Իսկ հյուրանոցի տնօրեն Էդիկն իրեն առաջարկել է բնակվել հյուրանոցում և 5 հազար դրամով զբաղվել մարմնավաճառությամբ:

Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն:

2013 թվականի մայիսի 22-ին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ենոքյանը, հանդիսանալով «Մոս» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, 2013 թվականի փետրվարից մինչև ապրիլ ամիսը հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու և ավելի անձանց՝ Քրիստինե Հ.-ի, Սուսաննա Խ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Ենոքյանը հյուրանոցի մատուցողուհուն և հավաքարարին հանձնարարել է, որ մարմնավաճառների մուտքը հյուրանոց չարգելեն, անհրաժեշտության դեպքում էլ «500 դրամի դիմաց» պահպանակներ տրամադրեն սիրահոժար՝ ստանալով նաև գույքային օգուտ:

Հանրային հաստատության՝ «Մոս» հյուրանոցի առանձնասենյակները 6 ժամը 5 հազար դրամով պարբերաբար տրամադրվել են մարմնավաճառուհիներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս