Ասադի կնոջ թարգմանիչը հաստատվել է Հայաստանում (տեսանյութ)
Եթե ես լինեի Բաշար ալ-Ասադի տեղը, կհեռանայի Սիրիայից և երբեք չէի վերադառանա». Միհրան Բերթիզլյանը, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի թարգմանիչն է եղել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում, ասել է , թե նման կոչ կուղղեր Սիրիայի գործող նախագահին, եթե նրա հետ զրուցելու հնարավորություն ունենար:
Բերթիզլյանը Հալեպից է։ «Իրավիճակը Սիրիայում, Հալեպում շատ ծանր է, բայց ոչ ղեկավարների համար, ովքեր այսօր էլ ունեն սնունդ, ջուր, էլեկտրաէներգիա և ամեն ինչ»,- ասել է նա:
«Արդեն մոտ տաս օր է, ինչ չենք կարողանում կապվել Հալեպում մեր բարեկամների հետ, չկա ո՛չ ինտերնետ, ո՛չ հեռախոս, որևէ տեղեկություն չունենք նրանց մասին»:
Սիրիահայ թարգմանչի կարծիքով, Ալ-Ասադների ընտանիքը «փորձում է լավ բան անել Սիրիայի համար», սակայն «խնդիրը դրսի ուժերի հետ է կապված՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի միջև է, ու Սիրիան մեծ պատերազմի խաղացողներից մեկն է»:
«Ես ցանկանում եմ, որ հեղափոխություն լինի Սիրիայում, բայց սիրիացիների՛ կողմից: Հեղափոխությունը սկսվեց սիրիացիների կողմից, սակայն այն այլևս սիրիացիների հեղափոխությունը չէ: Եթե այս հեղափոխությունը սիրիական լիներ, [երկրում բնակվող] բոլոր ազգերը, կրոնական խմբերը՝ քրիստոնյաներ, քրդեր և այլն, կլինեին հեղափոխության հետ: Ալ-Սսադների դեմ կռվող խմբերը կռվում են իրենց կրոնի՝ իսլամի համար: Շատ վարձկանների եմ հանդիպել, որոնք, սակայն եկել էին Լիբիայից ու Աֆղանստանից, ու նրանց նպատակն է, ինչպես իրենք են ասում, ի վերջո ազատագրել Երուսաղեմը»:
Միհրան Բերթիզլյան կասկած հայտնեց, թե ալ-Ասադի վարչակազմը կարող էր քիմիական զենք կիրառել.- «Ճանաչելով Բաշար ալ-Ասադին՝ չեմ կարծում, թե նրա նման մարդը նման քայլի կգնար»,- ընդգծեց «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցը:
Բերթիզլյանը նաև ասել է, թե անձամբ ինքը չի հավատում, որ ամերիկացիները կռմբակոծեն Սիրիան, քանի որ «այնտեղ են ռուսները և կա որոշակի հավասարակշռություն»:
Մանրամասները կարդացեք այստեղ՝