Բաժիններ՝

«Սուրիկ Խաչատրյանը պետական գույքը 9 մլն-ով գնել է եւ 89 մլն-ով նորից վաճառել պետությանը»

Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը aravot.am-ին նոր տեղեկատվություն է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անցյալի մասին: Այսօր նա անդրադարձել է, թե ինչ խախտումներ է արել Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ.

«Շարունակելով կատարել ՀՀ իրավապահ համակարգի պարտականությունները եւ ի լրումն հրապարակածս 50 փաստերի, հայտարարում եմ, որ մեր ժամանակների հակահերոս Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնավարման վերջին տարում՝ 1999-ին, ընդամենը 9 մլն դրամով իր ծառայողական մեքենայի վարորդ Ռազմիկ Թունյանի անունով ձեռք է բերել ՀՀ շինարարության նախարարության Գորիսի թիվ 21 շինմիավորման վարչության վարչական շենքը եւ այն վարձակալության տրամադրել ՀՀ էներգետիկայի նախարարության «Գորիսի Բարձրավոլտ էներգացանց» ձեռնարկությանը: ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ֆինանսական ծանրակշիռ միջոցներ ծախսելով, սեղմ ժամկետում հիմնանորոգել է վարձակալած շենքը:

Էներգետիկայի նախարարությունը ընդամենը մեկ ամիս անց 89 մլն դրամով «սեփականատիրոջից» գնել է այդ շենքը: Լիսկան հայոց պետությունից գնել ու նույն պետությանը տասնապատիկ ավելի գնով վերավաճառել է ՀՀ պետական գույքը»: Ըստ Սամվել Հարությունյանի, կատարվածը ՀՀ պետական գույքի եւ ֆինանսական միջոցների առանձնապես խոշորամասշտաբ վատնում ու հափշտակություն է, ինչը ՀՀ Քրեական օրենսգրքով որակվում է որպես ծանր հանցագործություն.

«Այն հեղինակել են Գորիսի նախկին քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Այդ գործարքը Լիսկայի համար լավագույն նախադեպ է հանդիսացել մեկ ուրիշ դարակազմիկ գործարքի, երբ նա ՀՀ կառավարությունից «վաստակել» է մեր ազգային սեփականությունը հանդիսացող, մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքը շահագործելու իրավունքը եւ այն կարճ ժամանակ անց ավելի քան 20 մլրդ դրամով վաճառել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սուրիկ Խաչատրյանի՝ բազմաթիվ ծանր ոճիրների հեղինակ, մի շարք եկամտաբեր չգրանցված օբյեկտների հարկեր չվճարող սեփականատեր, դրանց համար քրեական պատասխանատվության չենթարկված, գժի թղթով անգործունակ եւ անմեղսունակ ճանաչված եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, ինչպես նաեւ նրա մի շարք մերձավորներ, մասնակից չլինելով Արցախյան պատերազմին, որեւէ մարտական գործողության, բժշկական եւ այլ կեղծ փաստաթղթերով ապօրինի որոշումներով ձեռք են բերել պատերազմի մասնակցի հաշմանդամության կարգեր, վկայականներ եւ տարիներ շարունակ մսխել համեմատաբար բարձր կենսաթոշակները, որոնց գումարը հասնում է միլիոնավոր դրամների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս