
Մինչև սպանվելը Կարեն Եսայանը եղել է ավտոլվացման կետում (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործի քննության ժամանակ վերջապես սկսվել է գործում առկա տեսանյութերի դիտումը:
Հիշեցնենք, որ այս գործը հանրության շրջանակներում խիստ հնչեղություն է վայելում նաև այն բանի համար, որ դաժանորեն սպանված երիտասարդը՝ Կարեն Եսայանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր, ով սպանվեց հենց նշանադրության օրը: Վերջին անգամ Կարեն Եսայանին տեսել են Գյումրի քաղաքի ավտոլվացման կետերից մեկում, որից հետո նրան արդեն սպանված են գտել: Եվ հենց այդ ավտոլվացման կետի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների արձանագրումն էլ դրված է քրեական գործի հիմքում: Տեսագրությունների դիտումը երկար ժամանակ ձգձգվում էր:
Այսօր մինչ տեսանյութերի ցուցադրությունը երկար բանավեճ է տեղի ունեցել ամբաստանյալ կողմի փաստաբանների և մեղադրող կողմի ներկայացուցչի միջև: Բանն այն է, որ Հարություն Սարգսյանի փաստաբանները ցանկություն էին հայտնում դատարանում ցուցադրել այն ամբողջ տեսանյութը կամ մայր օրինակը, որը արձանագրել էին դեպքի օրը ավտոլվացման հարևանությամբ առկա տեսախցիկները: Իսկ մեղադրող կողմը միջնորդում էր դատարանին ցուցադրել մայր տեսանյութերից սինթեզված և մոնտաժված տեսանյութեր, որոնք կրկնօրինակվել են սկավառակների վրա:
«Մենք գտնվում ենք իրեղեն ապացույցների ուսումնասիրման փուլում, իսկ այս գործում իրեղեն ապացույցները հենց առկա տեսանյութերն են, այն տեսանյութերը, որոնք արձանագրվել են տեղում, և ոչ թե նրանք, որոնք փորձագետի կողմից և քննիչի ընտրությամբ առանձնացվել են որպես գործի հետ առնչություն ունեցող կադրեր: Իսկ ինչո՞ւ է քննիչը կամ փորձագետը որոշում, թե այդ տեսանյութերից որոնք են առնչվում այս գործին և որոնք չեն առնչվում, ինչո՞ւ պետք է մենք մայր ապացույցը թողած դրանից սինթեզվածը ուսումնասիրենք»,- դատարանում հայտարարել էամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝