Բաժիններ՝

Կարեն Բաբակեխյանն ու Աշոտ Կարապետյանը` «մսագո՞րծ»

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որը տևել է մի քանի ժամ:

Ամբաստանյալ, սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ առանձին զրույցում անդրադարձել է  ՀՀ դատախազության վերջին հայտարարությանը, համաձայն որի քրեական գործ է հարուցվել Հ. Սարգսյանին՝ ոստիկանական կառույցներում ծեծի ենթարկելու և  նրա մարմնական վնասվածքները թաքցնելու փաստերով:

Այս քրեական գործը հետաքրքիր է նրանով, որ առնչվում է ՀՀ ոստիկանական համակարգում աշխատող և  պատասխանատու պաշտոններ զբաղեցնող երկու անձանց՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի և Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:

«Հարություն Սարգսյանի նկատմամբ ինչպես Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երևան տեղափոխելուց հետո ձերբակալվածների պահման վայրում ֆիզիկական բռնություն է գործադրվել, և  Հարությունը բացատրություն է տվել այն մասին, որ բռնություն գործադրողների թվում եղել է նաև  Կարեն Բաբակեխյանը: Ձերբակալվածների պահման վայրում այն անձը, ով բռնություն է գործադրել իր նկատմամբ ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում, ներկայացել է որպես քրեական հետախուզության վարչության պետ: Նա իհարկե նկարագրել է տվյալ անձին, ասել է, որ կճանաչի և ՛ իրեն, և՛  բռնություն գործադրած այն անձանց, ովքեր դիմակավորված չեն եղել: Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել»,-հայտարարել է  Լուսինե Սահակյանը:

Մանրամասները  կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս