Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել միանգամից յոթ հոգի` Արամ Սաժումյանը, Հրաչյա Գրիգորյանը, Աշոտ Հովակիմյանը,Սամվել Դեմիրճյանը, Գայանե Խուգոյանը, Հմայակ Մանուկյանը և Լևոն Բաբայանը:
Ինքնասիրությունը և նամուսը մեր ընտանիքի հիմքն է: Ոնց կարող էինք թույլ տալ, որ մեկը մեզանից թոռ ունենա, թոռանը շոյեինք` չիմանալով, թե ինչ աղբամանից է դուրս եկել: Ինքը դատարանում էլ ասաց, որ Կարենից երեխա է ուզել:
Գինոսյանը կարծում է, որ այսօր Նժդեհն է, վաղը Մաշտոցն ու Կոմիտասն են այդ մարդկանց ձեռքին ծաղրանքի առարկա դառնալու:
Վրաերթի ենթարկվածները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ամուսիններ են, ովքեր փողոցը անցնելիս են եղել չթույլատրված հատվածով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մեծարգո պարոն նախագահ, որպես մայր, խնդրանքս այն է, որ փոխվի որդուս խափանման միջոցը, կալանքից ստորագրությամբ ազատ արձակելու, քանի որ որդիս գտնվում է ծայրահեղ առողջական վիճակում:
Կինը` տեսնելով, որ չի կարողանում իր գումարը ետ վերցնել, աղջկան ժամադրել է, և նշված վայր իր հետ տարել է հինգ երիտասարդի ու ստիպել աղջկան սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ:
Այսօր` հունվարի 25-ին, ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղից դեպի Ալագյազ գյուղ գնացող ճանապարհին 10-15 ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի տակ և անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
ՀՀ Ոստիկանությունն իր կայքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ պատմում է քրեական հետախույզների աշխատանքի մասին։ Ներկայացնում ենք տեսանյութն ու դրան ուղեկցող ծավալուն տեքստը։
«Նազենի ջան. նախանձն ու խանդը երկորյակներ են, որ ծնվում են հաջողակ մարդկանց զուգահեռ և ուղեկցում նրանց ողջ կյանքի ընթացքում: Ես ու դու դա լավ գիտենք»,- գրել է Ա. Աշոտյան:
Առանձնապես խոշոր չափերով գումարը բանկային հաշվեհամարին չմուտքագրելու և այդ կերպ յուրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով մեղադրվել և այժմ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վանաձորի բնակիչ Արտակ Գինոսյանը:
Չնայած այն հանգամանքին, որ ամեն առիթի դեպքում և ավագանու նիստերին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է հայտարարություններ անել, թե ձերբազատվելու է իր նախորդի՝ Վարդան Ղուկասյանի թողած կադրային ժառանգությունից և աշխատելու է նոր ոճով, բայցևայնպես շատ հարցերում նա շարունակում է կրկնել Վարդան Ղուկասյանին և աշխատել նույն ձեռագրով:
Երևանում հունվարի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը սպասվումեն տեղումներ:
Ծխախոտի միջոցով հնարավոր է իմանալ բավական մեծ տեղեկություն անձի վերաբերյալ:
Ես ապրում եմ Խանջյան փողոցում, որտեղ ման է գալիս մի հաստավիզ մարդ և ասում, թե «սաղ շենքերն առել եմ, պիտի քանդեմ` 20 հարկանի շենքեր սարքեմ»: Անընդհատ քանդելու մոլուցքն ուղղակի սպանում է Երևանը:
Հայաստանի ու նրա սահմաններից դուրս բնակվող անհատների ու խմբերի շնորհիվ ընտանիքին տրամադրվել է ձմեռային տաք հագուստ, երեխաներին խաղալիքներ, սնունդ, մանկական կերեր, նորածնային պարագաներ ու տակդիրներ, լվացքի մեքենա՝ անհրաժեշտ պարագաներով, գրենական պիտույքներ, ինչպես նաև վառելափայտ:
Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից հափշտակվել է ավելի քան 5 միլիոն դրամ՝ տեսուչի կողմից: Դրանից հետո մայրաքաղաքում էլ էլեկտրատրանսպորտ կմնա՞…
Հունվարի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«ԲՄՎ X 5» մակնիշի 34 ՍV 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պռոշյան փողոցում բախվել է նշված փողոցում կայանված «Նիսան» մակնիշի 28 ՍՕ 268 համարանիշի մեկ այլ «Նիսան» մակնիշի 18 ՍՍ 072 համարանիշի ավտոմեքենաներին: Հարվածի արդյունքում «Նիսան»-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող «Օպել» մակնիշի 19 ՕԼ 458 համարանիշի ավտոմեքենային:
Հաշվի առնելով ՏՄՊՊՀ առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։
Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետևից կբերի զանգվածային արտագաղթ:
ՀՀ նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այնքան ենք ուզում հավատալ, որ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար առաջինը կձերբազատվեք հանցավոր միջավայրի սարդոստայինց և կոչ կանեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին և դատական համակարգին կայացնելու արդար որոշում և մեզ կպաշտպանեք բռնատիրական պետության, չինովնիկների, անարդար դատավորների ոտնձգություններից:
Ստվերային հանգստյան գոտին պատկանում է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին:
Պատճառաբանված մերժում ստանալով, Սերյոժա Մ.-ը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու շարունակելով իր անհարգալից վերաբերմունքը նշված աշխատանքների նկատմամբ չենթարկվելով Նառա Հ.-ի և Մանյակ Հ.- ի գրասենյակի տարածքն ազատելու պահանջին, նստել է բազմոցին շարունակել ծխել և շուրջ 10 րոպե դիտավորությամբ խանգարելով վերջիններիս աշխատանքը, խաթարել է նույն տաքսի ծառայության գործունեությունը:
Հիշյալ առաջարկները ՀԾԿ հանձնաժողովի կողմից ընդունման դեպքում միանշանակ կբարելավվի էլեկտրական էներգիայի օգտագործող, ինչպես նաև օգտագործման համար դիմող անձանց վիճակը, կընդլայնվեն նրանց իրավունքները:
«Ես ֆիլմում շատ կարճ դրվագում եմ երևում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ֆիլմը բավականին ստացված է, և պետք չէ մի քանի մարդու ասածից կառչել: Իսկ ավելի մանրամասն խոսել ճիշտ կլինի ֆիլմի ցուցադրությունից հետո»:
Ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձիք ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ նրանց թվում եղած Վ. Ղազարյանը աշխատում է «Ավա եւ Ա» ՍՊԸ-ի տնօրեն (Բոլդիբիլդինգ մարզասրահ):
52-ամյա Գառնիկ Վարդանյանը իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։