Բաժիններ՝

Արտաշես Ալեքսանյա’ն, ներողություն կխնդրեք նախ ամենայն հայոց սպարապետից, և ապա` հայ ազգից. Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի – պարի խմբի գեղարվեստական ​​ղեկավար Գագիկ Գինոսյանին զայրացրել է Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանի արտասանած նախադասությունը, որը նա վերագրել է Գարեգին Նժդեհին: Երեկ դերասանը Galatv.am-ի համար արտասանել էր մի քանի տող, որոնք վերագրել էր առաջնորդին. 

«Օրհասական պահին հայրենիքը լքելը մեղք է, մայրենի լեզուն արհամարհելը` առավել մեծ մեղք, հեռվից հեռու Հայաստանի վրա հոխորտալը` հանցանք, փոխանակ ուրիշի դռանը շան նման մի կտոր հացի սպասես, հարազատ ժողովրդիդ պատմությունը կարդա, անառա ‘կ լակոտ»:

Գինոսյանը պահանջում է մատնանշել, թե որտեղից է բերված այդ միտքը, որը նա այդքան հաճույքով ցիտել է: Գինոսյանը 1987-ից Նժդեհի գաղափարախոսություններն է ուսումնասիրում եւ ունի բոլոր հրատարակությունները, այդ թվում` 1919 թ. լույս տեսած գիրքը, որը կազմել է հենց առաջնորդը: Ըստ Գինոսյանի` Նժդեհի նման հայրենասեր մարդն իրեն իրավունք չէր վերապահի նույնիսկ« մոլորյալին »« անառա ‘կ լակոտ »անվանել` վիրավորելով ողջ ազգին:

Նա Նժդեհի դերակատարին խորհուրդ է տալիս հետեւյալը. «Եվ որպեսզի ավելի լավ հասկանաք իմ ասածները, ես Ձեզ համար իրականում մեջբերում կանեմ` բառ առ բառ ցիտելով Նժդեհին, եւ վստահ եմ`մի փոքր խորհելու դեպքում կհասկանաք, որ Ձեր արտաբերած միտքն ու իմ նժդեհյան ժառանգության մեջբերված պատառիկը չէին կարող նույն մարդու կողմից արտաբերված լինել: Եվ հուսով եմ`կփնտրեք եւ կգտնեք, թե ով է իրականում Ձեր արտաբերած մտքի, իսկ իրականում` սրբապիղծ մտքի հեղինակը: Հիմա Նժդեհի խոսքերը հատուկ Ձեզ եւ ֆիլմի ողջ անձնակազմի համար, որ ի վերջո հասկանաք, թե մարդիկ ինչու են զայրացած, թե ինչ կեղծիք եք ստեղծում և ինչ սրբապղծությամբ եք զբաղված, որը դարեր անց չի ներվելու… 

«Մարդս իր խոսքի մեջ դրսևորում է իր հոգու բովանդակությունը: Մեր արտաբերած ամեն մի խոսքը ուրիշներից ավելի, մեզ է ազդում: Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ»: Հուսով եմ` հայ ոգու մարգարեի իրական խոսքերի մեջբերումից հետո ինքներդ կհասկանաք Ձեր արտաբերած մտքերի, մեղմ ասած, անտեղի լինելը, եւ մինչ ազգը զայրանա, ինքներդ Ձեզ կդատեք եւ ներողություն կխնդրեք նախ ամենայն հայոց սպարապետից, եւ ապա `հայ ազգից, ով երկնել է նման տիեզերական հանճար, ումից սովորելու փոխարեն, իր խոսքերն են կեղծում եւ պղծում իր կենսագրությունը: Բարին ընդ Ձեզ եւ Աստված Ձեզ դատավոր»:

Գինոսյանը կարծում է, որ այսօր Նժդեհն է, վաղը Մաշտոցն ու Կոմիտասն են այդ մարդկանց ձեռքին ծաղրանքի առարկա դառնալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս