Բաժիններ՝

Կենսաթոշակի համար ծեծել է մորը

52-ամյա Գառնիկ Վարդանյանը իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Սա ոստիկանության եզրակացությունն է՝ հիմնված նախնական քննության արդյունքների վրա։ Նույն աղբյուրի համաձայն, վեճի առարկան եղել է տարեց կնոջ կենսաթոշակը. որդին դժգոհել է, որ մայրը գումարը չի ծախսում ընտանիքի կարիքների համար։

Դեպքը տեղի է ունեցել 2012թ. հունվարի 18-ին, որից մոտ 20 օր հետո՝ 2012 թվականի փետրվարի 8-ին Լուսիկ Վարդանյանը մահացել է։ Իսկ Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի դեպ, այս գործով նախաքննությունը տևել է 10 ամիս։ Համենայն դեպս, քրեական գործը դատարան է ուղարկվել միայն 2012 թվականի դեկտեմբերի 7-ին։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս