Սեռական բնույթի հայհոյանքների «սիրահարը» ներխուժել և պահանջել է իրեն տրամադրեն տաքսի ավտոմեքենա

Ամբաստանյալ Սերյոժա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2012 թվականի հուլիսի 7-ին, ժամը 22-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, ծխախոտ ծխելով մտել է «Ռոմա Տրանս» ՍՊ ընկերության «Եվրո» տաքսի ծառայության Վանաձոր քաղաքի Խորենացի 8 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն ընկերության աշխատակիցներ Նառա Հ.-ի և Մանյակ Հ.-ի նկատմամբ, անտեսելով վերջիններիս գրասենյակում ծխելն արգելված լինելու պատճառով ծխախոտը հանգցնելու պահանջը, պահանջել է իրեն տրամադրել տաքսի ավտոմեքենա:

Պատճառաբանված մերժում ստանալով, Սերյոժա Մ.-ը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու շարունակելով իր անհարգալից վերաբերմունքը նշված աշխատանքների նկատմամբ չենթարկվելով Նառա Հ.-ի և Մանյակ Հ.- ի գրասենյակի տարածքն ազատելու պահանջին, նստել է բազմոցին շարունակել ծխել և շուրջ 10 րոպե դիտավորությամբ խանգարելով վերջիններիս աշխատանքը, խաթարել է նույն տաքսի ծառայության գործունեությունը, որից հետո դուրս գալով գրասենյակի մուտքի մոտ, սկսել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, որը շարունակվել է շուրջ 15 րոպե:

Քրեական գործի դատաքննությունը նշանակվել է 21.11.2012 թվականին ժամը 14.00-ին, որի վերաբերյալ ամբաստանյալ Սերյոժա Մ.-ը պատշաճ կարգով ծանուցվել է, սակայն անահարգելի պատճառներով դատարան չի ներկայացել: 21.11.2012 թվականին դատարանը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել, որի կատարման ընթացքում ամբաստանյալ Սերյոժա Մ.-ը չի հայտնաբերվել:

ՀՀ ՈԼՄՎ Վանաձորի բաժնի պետի կողմից 04.12.2012 թվականին դատարան է ուղարկվել գրություն, որով հայտնվում է, որ 30.11.2012 թվականին ամբաստանյալ Սերյոժա Մ.-ը բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Վանաձորի բաժին և հանձնվել է ՁՊՎ` պատիժը կրելու համար համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս