
Նազենի Հովհաննիսյանի կարծիքով ֆիլմը ստացված է

Նոր նկարահանված և դեռևս մեծ էկրան չբարձրացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը դարձել է բուռն քննարկումների թեմա: Ի՞նչ կարծիք ունի ֆիլմի վերաբերյալ դերասանուհի, վերոնշյալ ֆիլմի դերակատար Նազենի Հովհաննիսյանը: Վերջինս galatv.am-ի հարցերին պատասխանել է շատ հակիրճ՝ նշելով, որ ավելի ճիշտ կլինի ֆիլմի մասին խոսել մեծ էկրան բարձրանալուց հետո.
«Ես ֆիլմում շատ կարճ դրվագում եմ երևում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ֆիլմը բավականին ստացված է, և պետք չէ մի քանի մարդու ասածից կառչել: Իսկ ավելի մանրամասն խոսել ճիշտ կլինի ֆիլմի ցուցադրությունից հետո»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը: