Բաժիններ՝

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները սեպտեմբերի 3-ին Շենգավիթի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են հող փորող մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ՝ ընդհանուր 24,38 գրամ քաշով: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930